211652_close_icon
views-count2452 դիտում article-date 21:14 26-01-2018

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ

Հունվարի 25–ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային հարթակներում համագործակցային կապերի հաստատման հնարավորությունը։ Դեսպան Սարգսյանն անդրադարձավ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին և այս համատեքստում հույս հայտնեց, որ գլխավոր քարտուղարն իր մասնակցությունը կբերի այդ միջոցառմանը։ Տեղեկանք` «Համագործակցությունը»` նախկինում «Ազգերի բրիտանական համագործակցություն», միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է նախկինում Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող 52 երկիր։ Կազմակերպության ղեկավարն է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։

Նմանատիպ նյութեր