211652_close_icon
views-count3201 դիտում article-date 19:26 26-01-2018

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Դոնալդ Թրամփը կենտրոնացել է իր նախագահության մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների և ձեռքբերումների վրա: Թրամփն ասել է, որ վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկությունը ամենացածր մակարդակի վրա է: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 2 միլիոն աշխատատեղ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28999966.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: ԱՄՆ նախագահն ասել է, որ հարկային բարեփոխումների և գործարարության կանոնակարգի պարզեցման հետևանքով ԱՄՆ-ում ստեղծվել են ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու լավագույն պայմանները: Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխարհի բոլոր երկրների հետ երկկողմ փոխշահավետ առևտրային համաձայնագրեր բանակցել: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է էներգետիկ արտահանման սահմանափակումները վերացվում են, որ ապահովվի ԱՄՆ բարեկամ երկրների անվտանգությունը, որ աշխարհում ոչ մի երկիր կախված չլինի էներգետիկ մեկ մատակարարից: Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունը բարեփոխման կարիք ունի: Եվ ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նրանց, որոնք ներդրում կունենան երկրի բարգավաճման գործում:

Նմանատիպ նյութեր