3510 դիտում
18:38 26-01-2018
Առաջարկները նոր չեն, դրանք բազմիցս հնչեցվել են. Իգոր Պոպովը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին
«Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որը համակարգում է հավելյալ 7 դիտորդի գործունեությունը»,- ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ռուս համանախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախի համակամարտության կարգավորման ամենաբարդ կետերը, որոնք խոչընդոտում են կարգավորման գործընթացին:
Համանախագահը հարցազրույցն ավարտել է՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր կողմից ջանք չի խնայի Երևանին ու Բաքվին ձեռնտու տարբերակներ ներկայացնելու համար:
«Երբ կողմերը պատրաստ կլինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին առաջարկել համապատասխան տարբերակները»,- եզրափակել է Պոպովը:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Նմանատիպ նյութեր
10113 դիտում
22:12 11-07-2017
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ նաև միջազգային հանրության դիրքորոշումը կհնչի
7609 դիտում
17:32 02-11-2017
Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման հնարավորությունը դեռ հարցականի տակ է
Այս բաժնից
334 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
286 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
277 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր