211652_close_icon
views-count10884 դիտում article-date 16:39 26-01-2018

Թիերի Անրի. Մխիթարյանը ամեն ինչ ունի «Արսենալում» հաջողության հասնելու համար

«Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]տեղափոխությունը [/url]լոնդոնյան ակումբ՝ Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակմամբ, նշել է. «Ինչ վերաբերում է այդ փոխանակմանը, ապա ես Մխիթարյանի մեծ երկրպագուն էի, երբ նա խաղում էր Դորտմունդում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» նրա մոտ ինչ որ բան այնպես չեղավ: Պետք է նրան ավելի շատ վստահել: Նա «Արսենալի» խաղաոճի ֆուտբոլիստն է, սա սիրում է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը»: Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալին», բայց դեռ վաղ է խոսել, արդյոք այս փոխանակումը հաջող գործարք էր: Ժամանակը ցույց կտա, ով շահեց այս փոխանակումից: Հենրիխը շարունակում է մեծ խաղացող լինել», ասել է Անրին:

Նմանատիպ նյութեր