211652_close_icon
views-count36319 դիտում article-date 16:11 26-01-2018

Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի. Միքայել Մինասյան

2016 թվականին Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահայտ երգչախմբի կողմից Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում Ալֆրեդ Շնիտկեի «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտի» հիանալի կատարումը տպավորել էր հյուրերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ «Համերգը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակվելուն։ Ստեղծագործության ընտրությունը պատահական չէր. Ալֆրեդ Շնիտկեն 1984-1985թթ. քառամաս կոնցերտը ստեղծել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության երրորդ գլխի հիման վրա։ Հենց այդ երեկոյան, համերգի աննկարագրելի էներգետիկայի տպավորության տակ, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը որոշեց Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետին նվիրված նոր նախաձեռնություն սկսել: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի...»,-նշել է դեսպանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր