36688 դիտում
16:11 26-01-2018
Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի. Միքայել Մինասյան
2016 թվականին Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահայտ երգչախմբի կողմից Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում Ալֆրեդ Շնիտկեի «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտի» հիանալի կատարումը տպավորել էր հյուրերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։
«Համերգը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակվելուն։ Ստեղծագործության ընտրությունը պատահական չէր. Ալֆրեդ Շնիտկեն 1984-1985թթ. քառամաս կոնցերտը ստեղծել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության երրորդ գլխի հիման վրա։
Հենց այդ երեկոյան, համերգի աննկարագրելի էներգետիկայի տպավորության տակ, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը որոշեց Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետին նվիրված նոր նախաձեռնություն սկսել: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի...»,-նշել է դեսպանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
19779 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
Այս բաժնից
955 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
865 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել