211652_close_icon
views-count6487 դիտում article-date 16:02 26-01-2018

Արթուր Պետրոսյան. Ուրախ եմ, որ Մխիթարյանը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը անդրադարձել է հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]տեղափոխությանը[/url] «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ»: «Մենք շատ ուրախ ենք, որ նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա խաղաոճն ավելի հարմար է «Արսենալին»: Ինձ թվում է, որ Հենրիխը խնդիրներ ուներ Մոուրինյոյի հետ: Իսկ «Արսենալում» այլ կերպ կլինի: Չի լինի նման մեծ ճնշում պաշտպանական խաղի առումով: Վենգերին ավելի շատ այլ ֆուտբոլ է դուր գալիս, որը հարմար է Հենրիխին: Մխիթարյանը ԱՊԼ-ի լավագույն խաղացողներից մեկն էր, սակայն Վենգերի հետ նա ավելի ուժեղ կդառնա: Ես դժգոհ էի, որ Մոուրինյոն նրան չէր խաղացնում: Բայց դա նրա թիմն է, իր որոշելիքն է: Ես դրա պատճառով հիասթափված էի և ուրախ եմ, որ Հենրիխը հեռացավ», ասել է Ա. Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր