211652_close_icon
views-count5379 դիտում article-date 16:58 26-01-2018

Թուրքիան կընդլայնի իր ռազմական օպերացիան՝ ընդհուպ մինչև Իրաքի սահմանը. Էրդողան

Թուրքիան մտադիր է Սիրիայի Աֆրինի շրջանում անցկացվող ռազմական օպերացիան ընդլայնել մինչև Իրաքի հետ սահմանը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Մենք պաշտպանելու ենք մեր սահմանները ահաբեկիչներից՝ ընդհուպ մինչև Իրաքի սահմանը։ Մինջաբը նույնպես մաքրելու ենք ահաբեկիչներից, ինչպես և խոստացել եմ։ Դիմում եմ նրանց, ովքեր կոչ են անում մեզ դադարեցնել օպերացիան։ Ի՞նչ կանեիք, եթե ձեզ վրա հրթիռներ ընկնեին»,-ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ թուրքական զորքը հունվարի 20-ին քրդաբնակ Աֆրինի շրջանում սկսել է «Ձիթենու ճյուղ» ցամաքային օպերացիան՝ ուղղված հենց քրդերի դեմ։

Նմանատիպ նյութեր