211652_close_icon
views-count26916 դիտում article-date 13:15 26-01-2018

Հայկուհի Բաբախանյանը՝ ամուր ընտանիք ունենալու, կյանքի և սպասելիք նորությունների մասին. Exklusivelife.com

Հայկական մաքուր և զուլալ երգը հայ հանդիսատեսը բազմիցս հնարավորություն է ունենում լսել և վայեյել սիրված երգչուհի Հայկուհի Բաբախանյանի կողմից: Աշխատանքային բուռն առօրյա, ընտանիք և արու զավակներ, որոնք աստղային ընտանիքի ամուր հիմքն են: [url=http://www.exklusivelife.com/2018/01/25-04.html]EXKLUSIVElife.com[/url]-ը ներկայացնում է Հ. Բաբախանյանի բացառիկ հարցազրույցը՝ 2017-ի ամփոփիչ, 2018-ի սպասելի նորությունների, անձնական կյանքի մասին և ոչ միայն... Հ. Բաբախանյանի համար 2017-ը հաջողակ տարի է եղել: Երգչուհին պատվով ավարտել է ԵՊԿ-ն՝ ստանալով մագիստրոսի դիպլոմ։ EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում Հայկուհին ասաց, որ ունեցել է համերգային շրջագայություններ, որոնցից առանձնացրեց ԱՄՆ-ի 3 մեծ և հաջողված համերգները, իսկ տարվա վերջում ծնվեց երկրորդ որդին՝ Ռոբերտը: [b]-Խոսելով անձնական կայնքի մասին՝ չէինք կարող չհետաքրքրվել, թե ինչպես է բազմազբաղ այս երգչուհին համատեղում ընտանիքը և աշխատանքը: [/b] «Իհարկե շատ դժվար է համատեղել: Այս հարցում ինձ միշտ օգնության են գալիս ծնողներս: Այսօր էլ ես և ամուսինս՝ Ալբերտը, համերգային ծրագրով ԱՄՆ-ում ենք, իսկ մեր բալիկներին հանձնել ենք մայրիկիս և ամուսնուս հորաքրոջ խնամքին (ցավոք սրտի, ամուսնուս մայրը վաղաժամ է մահացել)»։ [b]-Հայկուհու կյանքը, մինչ մայր դառնալը և հիմա: [/b] «Մայր դառնալը, իսկապես, Աստծո կողմից տրված մեծագույն պարգև է ինձ: Եվ եթե մինչ այդ ծնողներս էին պատասխանատվություն կրում ինձ համար, ապա ընտանիք կազմելուց հետո ես եմ այդ հաճելի պարտականությունը իմ ուսերին վերցրել՝ կրթել, դաստիարակել և ազգին արժանի զավակներ պարգևել»: [img]http://st0.shamshyan.com/editor/0990631001516952669965574.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2018/01/25-04.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր