211652_close_icon
views-count2918 դիտում article-date 12:10 26-01-2018

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հրավերով հունվարի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում: Այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի Լենինգրադի շրջափակման ավարտի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր