211652_close_icon
views-count2805 դիտում article-date 14:46 26-01-2018

Դոնալդ Թրամփը ցանկացել է պաշտոնանկ անել երկրի գլխավոր դատախազին, սակայն նրան խանգարել են. NYT

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր հեռացնել պաշտոնից երկրի գլխավոր դատախազ Ռոբերթ Մյուլլերին, ով զբաղվում է Ռուսաստանի գործի հետաքննությամբ, սակայն Սպիտակ Տան գլխավոր իրավաբան դա թույլ չի տվել։ Այդ մասին հայտնել է The New York Times թերթը։ Վերջինի տվյալներով՝ Թրամփը հրամանը տվել է 2017 թվականի հունիսին, սակայն իրավաբանը հայտարարել է, որ ինքը նույնպես կհեռանա, և նախագահը նահանջել է։ Թերթը հավելում է, որ այդ մասին Մյուլլերն անձամբ իմացել է վերջերս՝ նշված գործի շրջանակներում հարցումներ կատարելու ժամանակ։

Նմանատիպ նյութեր