211652_close_icon
views-count8296 դիտում article-date 10:05 26-01-2018

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հույսը դնում գաղտնալսումների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում: Հարցին, թե արդյոք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, և որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և դեպքերում: «Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում: Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների և ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց և դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը և խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար ևս պահանջվում է հմտություն, օպերատիվ և քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր