211652_close_icon
views-count7610 դիտում article-date 09:45 26-01-2018

Գևորգ Կոստանյանը ՀՀԿ վերնախավին հրավիրել է ռեստորան՝ խաշ ուտելու. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի և նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան՝ խաշ ուտելու և նշելու իր դոկտորականի պաշտպանությունը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ավելին՝ նա մնացել է մինչև հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել: Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ նորընծա դոկտոր Գևորգ Կոստանյանը: Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները՝ առանց բացառության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր