211652_close_icon
views-count2594 դիտում article-date 15:25 26-01-2018

Հարավային Կորեայում հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 41-ի

Հարավային Կորեայի Միլիան քաղաքի հիվանդանոցում խոշոր հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 41-ի։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Տուժածների թիվը այս պահին 79 է։ Հրդեհը բռնկվել էր հիվանդանոցի առաջին հարկում գործող անհետաձգելի բուժօգնության բաժնում։ Այդ ժամանակ շենքում գտնվել է մոտ 200 մարդ։ Հրշեջներին հաջողվել է կրակը մարել միայն 1 ժամ 40 րոպե հետո։ Երկրի նախագահ Մուն Չժե ինը արտակարգ նիստ է հրավիրել՝ ողբերգական դեպքի հետ կապված։

Նմանատիպ նյութեր