211652_close_icon
views-count11307 դիտում article-date 09:36 26-01-2018

«Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու». մանրամասներ ՀՀԿ ԳՄ նիստից. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նախորդ հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է անցել: Սերժ Սարգսյանը ծերակույտին ներկայացրել է ՀՀ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի անցած ուղին, թվարկել նրա առավելությունները, ապա առաջարկել է «ծերերին» անկեղծ-բաց քննարկում անցկացնել, հայտնել իրենց մոտեցումները տեսակետները: Որևէ մեկն ինքնահաստատվելու առիթը բաց չի թողել` մեկ առ մեկ արտահայտվել են, միաձայն համաձայնել կուսակցության ղեկավարի որոշման հետ: Լուռ է եղել միայն վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ոչինչ չի ասել, ոչնչի չի արձագանքել` «բացակա» նստած է եղել»: Սերժ Սարգսյանը հարցրել է. «Կարեն, բա դու բան չունե՞ս ասելու»: «Ոչ»,- արձագանքել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր