211652_close_icon
views-count12527 դիտում article-date 20:27 25-01-2018

Ժոզե Մոուրինյո. «Ռեալն» այժմ ճգնաժամի մեջ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հավանական վերադարձի մասին լուրերը: «Այժմ «Ռեալը» ճգնաժամի մեջ է, թիմի արդյունքներն այնքան էլ հաջող չեն: Սակայն ես այդ ակումբում աշխատել եմ երեք տարի, և անտարբեր չեմ նրա հանդեպ: Ես վերջին կլինեմ, ով կցանկանար կրակի վրա ավելի շատ յուղ լցնել: Ընդհակառակը, որպեսզի մի փոքր մարեմ այդ կրակը, կասեմ, որ Կրիշտիանուի պես խաղացողին կցանկանար իր մոտ տեսնել ցանկացած մարզիչ ու ցանկացած ակումբ, սակայն նման բան իրենց կարող են թույլ տալ միայն Զիդանն ու «Ռեալը», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր