211652_close_icon
views-count3384 դիտում article-date 20:40 25-01-2018

Արցախի Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունվարի 25-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Անջեյ Կասպշիկին հանդիպման նախաձեռնության համար և շնորհավորել պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ նրա՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համակողմանի իմացությունն ու երկար տարիների դիվանագիտական փորձը կնպաստեն խնդրի խաղաղ ու արդարացի լուծմանը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը` խոսելով Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումների ու ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, հույս է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան առաջնագծում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի վրա: Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նման ձևաչափով հանդիպումների շարունակման երկուստեք պայմանավորվածություն: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր