4119 դիտում
19:52 25-01-2018
Գյուղարտադրողի համար դիզելային վառելանյութը կսուբսիդավորվի. Իգնատի Առաքելյան
«Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորումը նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որը մենք կներկայացնենք և կշարունակենք սուբսիդավորումը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հավելելով, որ մեխանիզմի, չափաքանակի և վերջնական գնի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
Իգնատի Առաքելյանը գնահատմամբ՝ դիզվառելիքի մինչև 440 դրամ թանկանալու հեռանկարը էականորեն չի ազդի գյուղարտադրանքի արժեքի վրա:
«Կարտոֆիլի, խաղողի, լոլիկի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում, մինչև 1-1.5 դրամ, այսինքն՝ դա էական չի: Ցորենի, դաշտավարության, կերային մշակաբույսերի ու հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
10150 դիտում
22:47 17-11-2017
Իգնատի Առաքելյան. Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար
2785 դիտում
20:25 06-12-2016
Հարկավոր է կոնսոլիդացնել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը. Իգնատի Առաքելյան
Այս բաժնից
346 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
304 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր