211652_close_icon
views-count2952 դիտում article-date 16:47 25-01-2018

Վարչապետը կղեկավարի Կառավարության գործունեությունը, կհետևի ներքին և արտաքին քաղաքականությանը. նոր օրինագծով սահմանվել են նաև նախարարների լիազորությունները. Tert.am

ՀՀ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որտեղ սահմանվում են վարչապետի լիազորությունները, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/01/25/Varchapet/2597463]Tert.am[/url]-ը։ Նշենք, որ Սահմանադրությամբ՝ վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները, վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու չստացավ այդքան ձայն, իսկ դա պետք է ունենա 7–օրյա ժամկետում, ապա 7-րդ օրը տեղի կունենա նոր քվեարկություն նոր թեկնածուներով, և այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/3-ը: Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին: Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծով՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար: Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը, հետևում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում է Կառավարության գործունեության միասնականությունը: Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ, իր որոշմամբ սահմանում է յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ Կառավարության գործունեության ոլորտը: Վարչապետն իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը: Վարչապետը նախարարի առաջարկությամբ սահմանում է փոխնախարարների թիվը, նշանակում է փոխնախարարներին, հաստատում է նախարարությունների կանոնադրությունը և աշխատողների թվաքանակը: Վարչապետն է ձևավորում է իր աշխատակազմը: Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը: Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշումը կայացնում է Կառավարությունը՝ Կառավարության անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝ 1) վարչապետը մահացել է. 2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. 3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/01/25/Varchapet/2597463]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր