211652_close_icon
views-count13366 դիտում article-date 16:21 25-01-2018

Արցախում դիվերսիոն փորձը պատասխան էր Սերժ Սարգսյանի` ադրբեջանցիներին ուղղված կոչին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։ Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրառել է նա: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/25/1087543/]հայտնել [/url]էինք, որ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Նախնական տվյալներով՝ հակառակորդը կորուստներ ունի։

Նմանատիպ նյութեր