211652_close_icon
views-count29359 դիտում article-date 12:07 25-01-2018

Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Volkswagen-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Volkswagen մակնիշի 34 SN 226 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնում էր հետիոտնի համար նախատեսված վայրով՝ կանաչ լույսի առկայությամբ, տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր