211652_close_icon
views-count4959 դիտում article-date 11:28 25-01-2018

Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան

«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական ձախողումները «փոխհատուցել». շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի՛ ստացվի»։ Այդ մասին Twitter-ի իր [url=https://twitter.com/tbalayan?ref_src=twsrc%5Etfw&ref_url=https%3A%2F%2Fnews.am%2Farm%2Fnews%2F432899.html]միկրոբլոգում [/url]գրառել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/25/1087543/]հայտնել [/url]էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր