Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին
Այսօր՝ հունվարի 24-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
2018թ. անդրանիկ հանդիպման սկզբում դեսպան Կասպշիկը մաղթել է խաղաղ տարի և հույս հայտնել, որ ընթացիկ տարում ևս առաջնագծում կպահպանվի համեմատաբար հանգիստ իրադրություն: Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և սահմանում տիրող ընթացիկ զարգացումների վերաբերյալ:
[b]
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]