211652_close_icon
views-count127934 դիտում article-date 19:18 24-01-2018

Ըմբշամարտի Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն, կենդանի լեգենդ Արթուր Ալեքսանյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կտրեց ըմբշամարտի դպրոցի կարմիր ժապավենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ նոր վերանորոգված ըմբշամարտի դպրոցի բացման արարողությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիսավոր արարողությանը ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սասուն Խեչումյանը, պատվավոր հյուրեր, ինչպես նաև Աշխարհի եռակի և Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզիկին դիմավորեցին աղուհացով, այնուհետև չեմպիոնը քաղաքապետի և մարզադպրոցի տնօրեն Ժորա Նալբանդյանի հետ կտրեցին կարմիր ժապավենը: Տեր Միքայել քահանա Շաղոյանը կատարեց տնօրհներքի արարողություն: Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, «ՀԷՑ» Թումանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանը, Ալավերդու քաղաքապետ Ս. Խեչումյանը նվերներ հանձնեցին Օլիմպիական չեմպիոնին: Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ: Քաղաքացիները և հատկապես դպրոցականներն ու մարզադպորցի սաները հպարտ էին տեսնելու Օլիմպիական չեմպիոնին և ավելի շատ ոգևորված էին նրա հաղթանակով, երբ տապալել էր ադրբեջանցի մարզիկին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 208+
208+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր