211652_close_icon
views-count15850 դիտում article-date 21:37 24-01-2018

Դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր գրեթե չկան. Լևոն Մնացականյան

Այսօր կարող ենք ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր գրեթե չկան, որը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների առկայությամբ և զինվորների պատրաստվածությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, հունվարի 24-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Նախարարի խոսքով՝ հակառակորդի կողմից ձեռնարակած մի շարք դիվերսիոն փորձերի կանխումը հայկական առաջապահ զորամիավորումների կողմից ստիպել է ադրբեջանական կողմին գրեթե հրաժարվելու այդ մարտավարությունից: Սակայն ի շնորհիվ պաշտպանության բանակում տեղի ունեցող արագ համալրումներին՝ Լ. Մնացականյանի հավաստմամբ՝ հակառակորդի կողմից ցանկացած մարտավարության փոփոխության հայկական կողմը պատրաստ է լիարժեք հակահարված տալուն: [url=http://artsakhpress.am/arm/news/79774/diversion-hetakhuzakan--khmberi---nertapancman----pordzer-grete---chkan-levon--mnacakanyan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր