211652_close_icon
views-count5443 դիտում article-date 17:40 24-01-2018

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Այսօր՝ հունվարի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։ Նախարար Իզորիան գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության կապակցությամբ և հայտնեց, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը և դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր