211652_close_icon
views-count8156 դիտում article-date 16:01 24-01-2018

Ազգերի Լիգա. Հայտնի դարձան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Այսօր Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի 4–րդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ: Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր