211652_close_icon
views-count12007 դիտում article-date 14:37 24-01-2018

«Արսենալը» 75 մլն ֆունտով ձեռք կբերի Օբամեյանգին ու Էվանսին

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթը «Արսենալը» մտադիր է երկու տրանսֆեր իրականացնել. ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և «Վեսթ Բրոմվիչի» պաշտպան Ջոնի Էվանսին: Ներկայումս «Արսենալը» 28-ամյա գաբոնցուն ձեռք բերելու համար բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ, և հույս ունի համաձայնության գալ 55 մլն ֆունտի շուրջ: Ինչ վերաբերում է Էվանսին, ապա «զինագործների» շանսերը՝ նրան ձեռք բերելու հարցում, կտրուկ բարձրացան, երբ «Մանչեսթեր Սիթին» որոշեց Էվանսի փոխարեն կենտրոնանալ Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտի վրա: Էվանսի պայմանագիրը «Վեսթ Բրոմվիչի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, բացի այդ՝ նրա պայմանագիրը նախատեսում է 3 մլն ֆունտ փոխհատուցում, եթե թիմը դուրս թռնի Պրեմիեր լիգայից, այդ իսկ պատճառով «Արսենալը» հույս ունի Ջոնիի համար վճարել մինչև 20 մլն ֆունտ:

Նմանատիպ նյութեր