211652_close_icon
views-count8814 դիտում article-date 22:17 23-01-2018

Կյոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Օլիմպավան» մարզական համալիրում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, Կյոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի 4 դան, սենսեյ Սպարտակ Գասպարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ, «Օլիմպավան» մարզական համալիրում տեղի ունեցավ սեմինար- պարապմունք, որին մասնակցեցին ֆեդերացիայի մարզիչները, ինչպես նաև փորձառու սաների մի մասը: Սեմինար- պարապմունքի ընթացքում մասթեր կլասս անցկացրեցին նաև Արթուր Առուշանյանը (աշխարհի չեմպիոն), Հրաչ Գրիգորյանը (աշխարհի մրցանակակիր), Գրիշա Թորոսյանը (աշխարհի 2-րդ մրցանակակիր), Նարեկ Գաբրիելյանը (Ճապոնիայի գավաթակիր), Հունան Միքայելյանը (Կովկաի մրցանակակիր), ինչպես նաև անցկացվեց համասեմինար բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդ Ջանիկ Աստեյանի մասնակցությամբ, որի ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում և նոր օգտակար ինֆորմացիայի քննարկում: Տեղեկացնենք, որ նման սեմինար- պարապմունքներ պլանավորված է անցկացնել նաև առաջիկայում, քանի որ այն հետաքրքիր նորամուծություն է սաների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր