211652_close_icon
views-count7435 դիտում article-date 23:20 23-01-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 23-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազդ գյուղի մոտակա սարի լանջին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan Xterra մակնիշի 61 QՕ 666 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Հունվարի 23-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QQ 669 (վարորդ Հ. Ա. ) և «ՎԱԶ-2109» մակնիշի 34 AU 806 (վարորդ Դ. Է.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր