211652_close_icon
views-count7183 դիտում article-date 17:58 23-01-2018

Ռուսաստանը ռազմական գործողություն կնախաձեռնի ավելի վաղ, քան կարծում ենք. Մեծ Բրիտանիայի ԳՇ պետ

Մեծ Բրիտանիայի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիք Կարերտը Ռուսաստանին համարում է Միացյալ Թագավորության ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար ամենամեծ սպառնալիքը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/23/ru-britain]euronews[/url]-ը: «Մեծ Բրիտանիան պարտավոր է ամրապնդել իր զինուժը, եթե ցանկանում է դիմակայել Ռուսաստանին, որի ռազմական կարողությունը արդեն գերազանցում Միացյալ Թագավորության ունեցածին»,- այս մասին նախօրեին հայտարարել է Մեծ Բրիտանիայի բանակի գլխավոր շտաբի պետ, սըր Նիք Քարթերը: Բարձրաստիճան սպայի այս հայտարարությանը զուգահեռ ՄԹ-ում սկսվել է երկրի պաշտպանության համար հատկացումների վերաբերյալ բանավեճը: «Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ նախաձեռնել ավելի վաղ, քան կարծում ենք»,- նշել է սըր Նիք Քարթերը: Նրա խոսքով՝ եթե Բրիտանիան արդեն իսկ չգործադրի համապատասխան ջանքեր, այդ թվում՝ ֆինանսական, նա չի կարողանա համարժեք արձագանքել հակառակորդի հնարավոր ագրեսիային մոտ ապագայում: «Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել այս իրավիճակում»,- ընդգծել է գեներալը

Նմանատիպ նյութեր