211652_close_icon
views-count4458 դիտում article-date 17:46 23-01-2018

Բիթքոինի միջազգային փորձագետ Նիք Սպանոսը պատմական այց կկատարի Հայաստան

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հունվարի 24-ին պատմական այցով Հայաստան կժամանի բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը՝ քննարկելու Հայաստանում կրիպտոարժույթի նորարարության հեռանկարները: Նիք Սպանոսը 2013-ին Նյու Յորքում հիմնել է Բիթքոին կենտրոնը` որպես առաջին ֆիզիկական բիթքոինի փոխանակման հաստատություն, որը տեղակայված է անմիջապես Նյու Յորքի ֆոնդային բորսայի հարևանությամբ: Նա նաև նկարահանվել է «Բիթքոինի բանկային գործառնույթներ» վավերագրական ֆիլմում, հանդիսանում է Zap.org նախագծի համահեղինակը, որի նպատակն է՝ իրականացնել տվյալների թարմացումներ՝ հնարավորություն ընձեռելով կնքելու խոշոր պայմանագրեր, որոնք մեծ դեր են խաղում Էթերիումի բլոքչեյնի հրատապ խնդիրների լուծման հարցում: Վերջին ամիսների ընթացքում պրն Սպանոսը առաջարկել է կառավարություններին ընդունել կրիպտոարժույթը և կիրառել բլոքչեյնը՝ դառնալու տարածաշրջանային և միջազգային տեխնիկական կենտրոններ: Նոյեմբեր ամսին Բելառուսում անցկացված Բլոքչեյնի համաժողովում Սպանոսը ներկայացրել է բլոքչեյնի գլխավոր գաղափարը, որից հետո Բելառուսի նախագահն ընդունել է պատմական նշանակություն ունեցող որոշում, ըստ որի՝ երկրի կրիպտոարժույթի քաղաքականությունը ենթակա է ազատականացման: Դեկտեմբեր ամսին նա հանդես է եկել նաև Վենեսուելայի կենտրոնական բանկում տեղի ունեցած առաջին Բլոքչեյն համաժողովում: «Մեզ համար մեծ պատիվ է ընդունելու պարոն Սպանոսին և իր գլխավորած պատվիրակությունը: Ամեն տարի Հայաստանը ներկայացնում է աշխարհի լավագույն ինժեներներին: Պարոն Սպանոսի ղեկավարությամբ մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչպես կարող ենք դառնալ կրիպտոարժույթի առաջատարներ»,- հայտարարել է Գագիկ Մինասյանը: Հանդիպումը կազմակերպվել է Դանիայում Հայաստանի դեսպանատան համագործակցությամբ՝ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի գլխավորությամբ: «Մենք հպարտ ենք Երևանում ամենաբարձր մակարդակով ներկայացնելու փորձաքննությունը՝ արագացնելու բլոքչեյն տեխնոլոգիաների համայնքը: Պարոն Սպանոսը բլոքչեյն արտիստ է, և ես չէի կարող այլ մեկին պատկերացնել մեր արդյունաբերությանն օգնելու հարցում»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը: Պարոն Սպանոսը և իր թիմի մամուլի ասուլիսը տեղի կունենա հունվարի 24-ին` ժամը 15:00-ին՝ Hyatt Place Yerevan հյուրանոցում: Այցի շրջանակում նա նաև հանդես կգա Hero House-ում՝ Հայաստանի առաջին ստարտափ ակադեմիայում, դասախոսություն կկարդա Երևանի պետական համալսարանում և հունվարի 27-ին կմասնակցի Yerevan Blockchain Hackathon-ի շրջանակում. հաքաթոնի կազմակերպիչներն են` Hero House-ը, Zap և YLedger ընկերությունները: Պարոն Սպանոսը ղեկավարում է միջազգային տեխնոլոգիական փորձագետների պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Facebook-ի նախկին գիտաշխատող, Zap.org-ի առաջատար գիտնական Համդան Ազարը, Nordic Blockchain Association-ի հիմնադիր և Կոպենհագենի Բիզնես դպրոցի դասախոս Փեթր Միքքելսնը, լոգիստիկայի մասնագետ և ԱՄՆ-ի բանակի ռեզերվում ընկերության հրամանատար Էնթոնի Լիբրերան:

Նմանատիպ նյութեր