211652_close_icon
views-count25460 դիտում article-date 16:51 23-01-2018

2017 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ստացվել է 82 հազար 100 զանգ. մարզում գրանցվել է 661 արտակարգ դեպք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շիրակի մարզում արտակարգ դեպքերն ավելացել են: 2017 եւ 2016 թվականների տվյալների համեմատությամբ աճ է գրանցվել 39-ով: Հրդեհի 320 դեպք է արձանագրվել, հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել: Հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ քաղաքացի: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկրար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Գյումրիում էին: Նախարարության մարզային ստորաբաժանումներն ամփոփել են տարին: 2018 թվականի ընթացքում Գյումրիում 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատ կգործի: Շիրակի մարզին ռադիոլոկացիոն համակարգ է հարկավոր, կարկտաբեր ամպերի դեմն առնել չի լինում: Շիրակը հարեւան Լոռու ռադիոլոկացիոն համակարգից է օգտվում, իսկ դա մեծ ծածկողականություն չունի: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները լսել են նաեւ հրդեհային տեսչության, հիդրոմետ, սեյսմիկ ու մյուս ծառայությունների տարեկան ամփոփումները, տվել հանձնարարականներ թերությունները շտկելու եւ աշխատանքի որակը բարելավելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր