211652_close_icon
views-count6398 դիտում article-date 16:32 23-01-2018

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Թուրքիային հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայի քրդերի նկատմամբ գործողություններում

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը կոչ է արել թուրքական իշխանություններին զսպվածություն ցուցաբերել Սիրիայում բնակվող քրդերի նկատմամբ, հաղորդում է France Press-ը։ «Աֆրինում ընթացող բռնաճնշումները խաթարում են այդ տարածաշրջանի կայունությունը և շեղում ԻՊ-ին ոչնչացնելու միջազգային ջանքերից»,-մեջբերում է գործակալությունը Մեթթիսի խոսքը։ Հայտարարությունը նա արել է Ջակարտայում։ Հիշեցնենք, որ Անկարան հունվարի 20-ին հայտարարեց Աֆրինում քրդերի դեմ ցամաքային նոր ռազմական օպերացիա սկսելու մասին։ Մոսկվան իր հերթին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Նմանատիպ նյութեր