211652_close_icon
views-count80962 դիտում article-date 13:59 23-01-2018

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած 21-ամյա վարորդը վարձույթի վերցրած Toyota Land Cruiser Prado-ով վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ, 21-ամյա Էրիկ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 077 CO 01 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննության և վարչական վարույթի խմբի տեսուչ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Հարությունյանը վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ նշված ավտոմեքենան էլ վերցրել էր վարձույթի սրահից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր