211652_close_icon
views-count2330 դիտում article-date 13:13 23-01-2018

Հարևան երկրներում գնաճի ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am

Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը և կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է, այսօր Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BF%D4%B2-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1364664]Aysor.am[/url]-ը։ Համեմատության համար պաշտոնյան մատնանշեց հարևան երկրներում գրանցված գնաճի ցուցանիշը՝ Վրաստանում 2017 թվականին արձանագրվել է 6.7 տոկոս գնաճ, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։ Անդրադառնալով գնաճի սպասումներին՝ Ջավադյանն ասաց, որ երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, ինչը կարևոր երևույթ է։ «Նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է և դրամային ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, իսկ արտարժույթային ավանդների աճը՝ 10.1 տոկոս», - ներկայացրեց Ջավադյանը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BF%D4%B2-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1364664]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր