211652_close_icon
views-count6234 դիտում article-date 14:31 23-01-2018

Միացյալ Նահանգների ափերին մոտ հայտնաբերվել է ռուսական հետախուզական նավ

Հյուսիսային Կարոլինայի ափից 160 կմ հեռավորության վրա ԱՄՆ-ի զինվորականները հայտնաբերել են «Վիկտոր Լեոնով» ռուսական հետախուզական նավը: Այս մասին հաղորդում է [url=https://edition.cnn.com/2018/01/22/politics/russia-spy-ship-us-coast/index.html]CNN[/url]-ը: Հեռուստաալիքի զրուցաիցները տեղեկացնում են, որ ռուսական հետախուզական նավը դուրս է եկել Տրինիդադ Տոբագոյի մայրաքաղաքի նավահանգստից, անցել Քանավարալ հրվանդանով և մոտեցել ԱՄՆ ռազմածովային կայաններին: Նրա հետագա ընթացքն անհայտ է: ԱՄՆ-ի զինվորականները չեն բացառում, որ «Վիկտոր Լեոնովը» կմնա ԱՄՆ ափերի 4-6 ամիս:

Նմանատիպ նյութեր