211652_close_icon
views-count3385 դիտում article-date 11:28 23-01-2018

ՄԻԵԴ-ն ընդունել է ոստիկանի կողմից ծեծի ենթարկված թոշակառու կնոջ բողոքը. «Ազատություն»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է Մոսկվայի թոշակառու Տուրան Վարժապետյանի երկու հայցերը: Վերջինս 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում, ինչպես նաև 26-ին Թվիթերկայա փողոցում հանրահավաքների ժամանակ ծեծի է ենթարկվել: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28990998.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Բոլոտնայա հրապարակում Վարժապետյանը ուղեղի ցնցում է ստացել, երբ փորձել է համոզել ոստիկաններին չծեծել ցուցարարներին: Նրա գլխիվ հարվածել են մահակով: Մոսկվայի իրավասու մարմինները չեն ընդունել կենսաթոշակառուի բողոքները` վկայակոչելով: Իսկ անցյալ տարի մարտի 26-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների ժամանակ ոստիկանները 72-ամյա Վարժապետյանին բերման ենթարկելու ժամանակ դուրս էին գցել ձեռքը: Բողոքներում Վարժապետյանը մատնանշում է ոստիկանության դաժան վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ, Ռուսաստանում արդյունավետ հետաքննության բացակայությունը և հավաքների և խոսքի ազատության իրավունքի խախտումը:

Նմանատիպ նյութեր