211652_close_icon
views-count2887 դիտում article-date 10:36 23-01-2018

Գերեզմանափոս՝ գիրք արտադրողի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք և ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում են նաև մաքսատուրքն ու ԱԱՀ-ն: Ըստ Մարտիրոսյանի` դեռ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչներ ստեղծել են «Հայգիրք» ասոցիացիան, նշված խնդրով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն իշխանությունները հրաժարվել են ընդառաջել հրատարակիչների առաջարկներին: «Սեփական արտադրողի հերն անիծելու և արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ,- տարակուսել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,- սա գերեզմանափոս է սեփական արտադրողի համար»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր