211652_close_icon
views-count7572 դիտում article-date 10:15 23-01-2018

Ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը՝ նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն աշնանից: Հայտնի սոցիոլոգն ակնարկել է նաև, որ առաջիկայում շատ նուրբ հարց է առաջանալու՝ ո՞վ է այսուհետ լինելու առաջին տիկինը. նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի: Չի բացառվում, որ նաև այս հողի վրա լուրջ խմորումներ տեղի ունենան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր