211652_close_icon
views-count118041 դիտում article-date 21:36 22-01-2018

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մաշտոցի ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվեց գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել քաղաքացիների կողմից, որ 16 թաղամասում գտնվող «Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության 2 բրիգադ: Նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները բերման են ենթարկել կռվի մասնակիցներից մի քանի հոգու, իսկ տեղում աշխատում են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հյուրանոցի հարևանությամբ ապրող բնակիչները ասում էին. «Եթե ոստիկանները օպերատիվորեն չգործեին, ապա չէր բացառվում, որ գինովցած երիտասարդների ծեծկռտուքը ողբերգական ավարտ ունենար, քանի որ շունը տիրոջը չէր ճանաչում»: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր