211652_close_icon
views-count3858 դիտում article-date 20:56 22-01-2018

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդի հետ

Հունվարի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմիր Նիչի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին առնչվող հարցերին, որի ընթացքում դեսպան Ղազարյանը Կարդինալին տեղեկություններ ներկայացրեց 2017թ. ընթացքում հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների և միջոցառումների մասին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը՝ հիշատակելով Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան, որոնք կարող են օրինակելի լինել Լեհաստանում ապրող բոլոր քրիստոնյաների համար` նրանց հետքերով առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացություններ կատարելու նպատակով: Հունվարի 21-ին Վարշավայի կենտրոնում գտնվող Դոմինիկյան եկեղեցում Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայ Կաթողիկե Եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմիր Նիչի կողմից օծվեցին եկեղեցու պատին փակցված Հայազգի անվանի գործիչ Հոկոբ (Յակուբ) Մինասովիչի և նրա տիկնոջ տապանաքարերի՝ 17-րդ դարի վաղեմության արձանագրությունները: Արարողությանը մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր