211652_close_icon
views-count13227 դիտում article-date 19:32 22-01-2018

Էդեն Ազար. Հայրս երբեմն հիմարություններ է դուրս տալիս

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը անդրադարձել է իր հոր՝ Թիերիի խոսքերին, որը օրերս հայտարարել է, որ իր որդին հրաժարվել է լոնդոնցիների հետ պայմանագիր կնքել, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: «Երբեմն հայրս հիմարություններ է դուրս տալիս: Ես նրա հետ զրուցել եմ, խնդիր չկա: Ես կենտրոնացած եմ «Չելսիի» վրա: Ես դեռ 2 տարվա պայմանագիր ունեմ, ինձ այստեղ ամեն ինչ բավարարում է: Ինչպես արդեն 10 անգամ ասել եմ, ցանկանում եմ այս մրցաշրջանը խաղալ, իսկ այնտեղ կորոշենք: Բայց ես ամեն ինչից «Չելսիում» գոհ եմ», ասել է Ազարը:

Նմանատիպ նյութեր