211652_close_icon
views-count9374 դիտում article-date 17:37 22-01-2018

Դեռ երիտասարդ է. Գեղամ Մանուկյանը՝ Գևորգ Գորգիսյանի հայտարարության մասին

[b]Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. [/b] «Նոր աչքովս ընկավ Ելք խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի մի արտահայտություն, որն արել է ԱԺ ճեպազրույցի ժամանակ, թե 125 տարում Դաշնակցությունը ոչ մի «կրեատիվ քայլ չի արել»։ Երիտասարդ պատգամավորին երեւի թվում է, որ ազատագրական պայքարը, Առաջին հանրապետության ստեղծմումը, Սփյուռքի կայացումն ու 70 տարի անկախության գաղափարն անմար պահելը, Արցախյան ազատամարտին անձնվիրաբար մասնակցելն ու հարյուրավոր նահատակներ ունենալը, Հայաստանում ժողովրդավարության հաստատման պայքարում զրկանքներ կրելը պետք է պարտադիր ուղեկցվեին «կրեածիվ» ջորի մեքենա հրելով։ Ցավում եմ Գեւորգի համար, քանի որ երիտասարդ քաղաքական գործիչն իր ինքնահաստատման ճանապարհին երկորդ անգամ արդեն սայթաքելով, ինչ որ սվիններ է ուղղում Դաշնակցության դեմ, ավելի ճիշտ մանկական թղթից սարքած ինքնաթիռներ է ուղղում ՀՅԴ դեմ, կարծելով, որ դրանք մարտական կործանիչներ են։ Այ եթե Գեւորգը Եգիպտոսից հայրենիքում հաստատված իր ազգականներին հարցներ, թե ինչերով է անցել իր դաշնակցական պապիկը, ինչ մեծությունների հետ է ճանապարհ կտրել, դժվար թե նման անպատասխանատու միտք ասեր։ Գեւորգին պատգամավորական աթոռը թվում է ՇԱՏ մեծ բան։ Բայց դե այդ աթոռների նստատեղիները բացվելու սովորություն ունեն, երբ մարդ կարող է սայթաքել ու հատակին ընկնել։ Գոնե իր կողքին նստած պատմաբան Արարատ Միրզոյանին ճեպազրույցից առաջ հարցներ, թե Դաշնակցությունն ինչ է արել։ Վատ չէր լինի սովորել։ Հիմա էլ ուշ չի սովորելու համար։ Դեռ երիտասարդ է։ Պատրաստ եմ անվճար դասախոսություններ կարդալ։ Հույս ունենալով, որ դաշնակցական ու ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայլելյանների (ով նահատակվեց սուլթան համիդի դեմ մահափորձի համար պատրաստվող ռումբի պայթյունից), Գեւորգ Չաուշների, Աղբյուր Սերոբների, սոցիալիզմի մեծ տեսաբան Գարեգին Խաժակների (Ի դեպ՝ Դավիթ Խաժակյանի պապը), երազանքը, որի համար իրենց կյանքը զոհաբերեցին, ինչպես հետո իրականություն դարձավ։ Ինչպես Հյաաստանի առաջին հանրապետություն կերտեցին դաշնակցական Արամ Մանուկյանները, Քաջազնունիները, Դրոները, Վրացյաններն ու հազարավոր այրեր։ Սփոփանքս էլ կլինի, որ Հանրաետության 100-ամյակի տարում ՀՀ ԱԺ մի երիտասարդ պատգամավոր առնվազն մի քանի տեղեկությունով կհարստանա, ու մայիս 28-ին ավելի հպարտ կլինի ու կգիատակցի պատգամավորական իր կոստյումի վրա կրվող ԵՌԱԳՈՒՅՆԻ իրական արժեքը, այն փայփայողների, Հայրենիքից դուրս տասնամյակներ շարունակ պաշտպանած ու հայրենիք վերադարձրած դաշնակցականների վաստակի գինը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր