Դավոսի ճանապարհին. վարչապետ Կարեն Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել օդանավից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունվարի 22-ին, աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետը լուսանկարներ է հրապարակել օդանավից, իր ֆեյսբուքյան էջում։ Դրանց տակ նա գրել է. «Դավոսի ճանապարհին»։
Վարչապետի հետ միասին օդանավում են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը:
Նշենք, որ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կ. Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):