211652_close_icon
views-count33610 դիտում article-date 14:42 22-01-2018

Երևանում 35-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 35-ամյա Աշոտ Պետրոսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NZ 272 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է 1-03 շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է, տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Արա Մարտիրոսյանն ու Մուշեղ Գասպարյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, ում կողմից փասըի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր