211652_close_icon
views-count29319 դիտում article-date 13:29 22-01-2018

Ավտովթար Երևանում. 68-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված քարշակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններոմ Երևանի բնակիչ՝ 68-ամյա Էդիկ Շիրոյանը Թբիլիսյան խճուղում իր վարած BMW մակնիշի 61 ԼԼ 734 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Daweoo մակնիշի 34 OT 842 համարանիշի քարշակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Երանուհի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրւգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր