211652_close_icon
views-count4241 դիտում article-date 12:23 22-01-2018

ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը, հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին: Վերացվել է նաև Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը կասեցնելու որոշումը. մանկապարտեզի խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել է, գույքն ու սարքավորումները՝ մաքրվել և ախտահանվել, խմբասենյակներն ապահովվել են սառը և տաք ջրով, երաշխավորված է սննդամթերքի աղտոտման բացառումը սննդի պատրաստման բոլոր փուլերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր