211652_close_icon
views-count4296 դիտում article-date 12:10 22-01-2018

Աղվան Վարդանյան. ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել. Aysor.am

ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/22/%D4%B1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1364114]Aysor.am[/url]-ը։ Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։ «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել», - նշեց նա։ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ էլ կքննարկեն իրենց հուզող հարցերը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/22/%D4%B1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1364114]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր