211652_close_icon
views-count3933 դիտում article-date 11:02 22-01-2018

Կոլումբիայում ավտոբուսը գլորվել է անդունդը. զոհվել է առնվազն 13 մարդ

Առնվազն 13 մարդ է մահացել Կոլումբիայում ուղևորատար ավտոբուսի՝ անդունդը գլորվելու հետևանքով, հաղորդում է Ria Novօsti-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տումակո-Պաստո ավտոճանապարհին, Պաստո քաղաքից ոչ հեռու։ Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նշված հատվածը բավականին վտանգավոր է երթևեկության համար, գտնվում է 66 մետր բարձրության վրա և հայտնի է որպես «Սատանայի քիթ»։ Վթարի հետևանքով զոհվել է 7 տղամարդ, 5 կին և 6 ամսական երեխա։

Նմանատիպ նյութեր